Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ժան- Պոլ Կոստան ավարտել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակման աշխատանքները

Ժան- Պոլ Կոստան ավարտել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակման աշխատանքները
04.05.2016 | 13:14

Եվրադատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստան վերջացրել է Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակման աշխատանքները՝ տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: «Այժմ մենք արդեն աշխատանքային ժողովներ ենք անցկացնում: Երբ վերջացնենք փորձագիտական աշխատանքները, պարզ կլինի՝ այս օրենքը կարո՞ղ ենք ներկայացնել խորհրդարան, թե՞ ոչ: Մենք պետք է վստահ լինենք՝ սահմանադրական ուժ կունենա՞ օրինագիծը, թե՞ ոչ»,- ասել Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ այդ փուլը կավարտվի մայիսին:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ